Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԱՄՆ-ը կչեղարկի Patriot համակարգերի վաճառքի առաջարկությունը, եթե Թուրքիան Ռուսաստանից գնի C-400 համակարգերը

ԱՄՆ-ը կչեղարկի Patriot համակարգերի վաճառքի առաջարկությունը, եթե Թուրքիան Ռուսաստանից գնի C-400 համակարգերը
08.02.2019 | 00:08

ԱՄՆ-ն կչեղարկի Patriot զենիթային հրթիռային համակարգերի վաճառքի առաջարկը, եթե Թուրքիան Ռուսաստանից գնի C-400 զենիթային հրթիռային համակարգեր՝ տեղեկացնում է N-TV-ն։ «Եթե Թուրքիան գնի C-400, Patriot-ի գործընթացը կավարտվի»,- մեջբերում է հեռուստաալիքը աղբյուրի խոսքերը, որը մեկնաբանում է Վաշինգտոնում Թուրքիայի ԱԳՆ և ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների բանակցությունները:

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ