Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դավիթ Տոնոյան. Երբ հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ ենք կրակում, ու շատ խիստ ենք կրակում

Դավիթ Տոնոյան. Երբ հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ ենք կրակում, ու շատ խիստ ենք կրակում
09.05.2019 | 00:13

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է՝ այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով մայիսի սկզբին հակառակորդի կողմից հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները թիրախավորելու մասին տեղեկությունը։ Նա վստահեցրեց, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ նման խնդիրներ չծագեն։ «Երբ նման դեպքեր լինում են հակառակորդի կողմից, այնպես չէ, որ մենք չենք կրակում։ Ու շատ խիստ ենք կրակում», - հայտարարեց ՊՆ նախարարը։

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ