Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կիպրոսն անելու է հնարավորը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ

Կիպրոսն անելու է հնարավորը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ
29.09.2020 | 21:10

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ: Նա լավատեղյակ է իրավիճակի մանրամասներին և իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին: Դիմիտրիս Սիլուրիսը հավաստիացրել է, որ անելու է հնարավորը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ:

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ