Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը և ԱՄՆ նախագահի խորհրդականը Ժնևում քննարկել են ղարաբաղյան խնդիրը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը և ԱՄՆ նախագահի խորհրդականը Ժնևում քննարկել են ղարաբաղյան խնդիրը
03.10.2020 | 10:00

ՌԴ Ախ քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛ Բրայենը Ժնևում քննարկել են ղարաբաղյան խնդիրն ու միջազգային օրակարգի այլ հարցեր։ Պատրուշևի խոսնակն ասել է, որ հանդիպումը կայացել է «երկկողմ հարաբերությունների կարգավորման և միջազգային անվտանգության ամրապնդման համար»։

Դիտվել է՝ 1686

Մեկնաբանություններ