Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Չարլի Վեյմերս. Սա Ադրբեջանի բռնապետ նախագահի հրահրած ագրեսիվ պատերազմն է

Չարլի Վեյմերս. Սա Ադրբեջանի բռնապետ նախագահի հրահրած ագրեսիվ պատերազմն է
07.10.2020 | 22:18

Եվրոպական խորհրդի անդամ Չարլի Վեյմերսը Եվրախորհրդարանում լիագումար նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Արցախում Թուրքիայի աջակցությամբ պատերազմ հրարելու համար։ Իր ելույթի տեսանյութը Վեյմերսը հրապարակել է թվիթերյան էջում։

«Սա Թուրքիայի նախագահ Էրդողանի ջիհադիստական դաշնակիցների աջակցությամբ Ադրբեջանի բռնապետ Ալիևի հրահրած ագրեսիվ պատերազմն է»,- ասել է Վեյմերսը։ Նա կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ, իսկ Թուրքիային հեռու պահել ԵԱՀԿ Մինսկի խմբից։

Դիտվել է՝ 2537

Մեկնաբանություններ