Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արայիկ Հարությունյան. Այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելի իշխանությունը

Արայիկ Հարությունյան. Այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելի իշխանությունը
11.10.2020 | 14:43

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիսում անդրադարձավ հարցին, որ Իսրայելը Ադրբեջանին հարձակողական զենք է վաճառում, որն օգտագործվում է Արցախի խաղաղ բնակչության դեմ։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ միայն Իսրայելի իշխանությունը տեղյակ էր, որ դա օգտագործվում է ոչ թե պաշտպանության, այլ հարձակողական նպատակով, այլ Իսրայելից եկած մասնագետներն էին այն ժամանակ օգտագործում։ Դրա համար երբ Իսրայելի իշխանությունն ասաց՝ տեղյակ չենք, հերթական ծաղրն է մարդկության հանդեպ։ Իհարկե, տեղյակ են և այսօր շարունակում են մատակարարել։ Եվ այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ «Տեղյակ են ոչ միայն Իսրայելի, այլ տեղյակ են նաև բոլոր իշխանությունները։ Եվ շարունակում են զենք մատակարարել Ադրբեջանին»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

Դիտվել է՝ 2271

Մեկնաբանություններ