Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան

Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան
16.10.2020 | 13:18

Լիբիայի ազգային բանակի գեներալ Ահմեդ ալ-Մեսմարին հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան: Գեներալը «Sky news Arabia»-ի եթերում ասել է.

«Թուրքիայի կողմից «Մետիգա» և «Միսուրաթա» օդանավակայաններով հազարավոր սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներ են տեղափոխվել Լիբիա: Իսկ հիմա Թուրքիան օգտագործում է այս օդանավակայանները, որպեսզի Ադրբեջան տեղափոխի լիբիացի, սիրիացի և այլ ազգության ահաբեկիչների»:

Դիտվել է՝ 2336

Մեկնաբանություններ