Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ադրբեջանը համաձայն չէ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս ռազմական դիտորդներ տեղակայելու առաջարկին

Ադրբեջանը համաձայն չէ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս ռազմական դիտորդներ տեղակայելու առաջարկին
16.10.2020 | 21:49

Ադրբեջանը առայժմ չի պաշտպանում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատվելու դեպքում ռուս ռազմական դիտորդներ տեղակայելու գաղափարը՝ El Mundo-ին հարցազրույցում ասել է նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը գործողություններ է իրականացնում ոչ թե ուրիշ երկրի, այլ իր ինքնիշխանության տակ գտնվող տարածքում, և մենք գտնում ենք, որ տեղին չէ այդ զինվորականների տեղակայումը։ Ներկա պահին նրանք մեզ պետք չեն», - հայտարարել է նա։ Մոսկվան կարևոր էր համարել Լեռնային Ղարաբաղում հրադադարի դեպքում վերահսկման մեխանիզմներ հաստատելը, որը պետք է իրականացնեն ռուսաստանցի ռազմական դիտորդները։

Դիտվել է՝ 2328

Մեկնաբանություններ