Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

С-400-ի մասով ՆԱՏՕ-ն նախազգուշացնող նոտա է հղել Թուրքիային

С-400-ի մասով ՆԱՏՕ-ն նախազգուշացնող նոտա է հղել Թուրքիային
18.10.2020 | 10:56

Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի փորձարկումից հետո մի շարք պետություններ ու միջազգային կառույցներ այդ առնչությամբ իրենց անհանգստությունն են հայտնել:


Հոկտեմբերի 17-ին , հիշեցնենք, թուրք զինվորականները Սև ծովի Սինոփ քաղաքի մոտակայքում փորձարկել էին ռուսական հայտնի C-400-ը:
Առաջին մտահոգությունը ՆԱՏՕ-ն է հայտնել: «Համակարգը կարող է սպառնալիք լինել դաշնակից պետությունների օդանավերի համար, հետևաբար՝ նաև բացասաբար ազդել դաշինքի գործընկերների հետ հարաբերություններում»,- ՆԱՏՕ-ի ներկայացուցիչի խոսքերն է մեջբերել գերմանական Deutsche Welle պարբերականը:

Դիտվել է՝ 2967

Մեկնաբանություններ