Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Ղարաբաղում դիտորդական կենտրոնի ստեղծման մասին

Ռուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Ղարաբաղում դիտորդական կենտրոնի ստեղծման մասին
01.12.2020 | 14:40

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է հրադադարի ռեժիմը վերահսկելու համար Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող մոնիտորինգի կենտրոն ստեղծելու և կիրառելու վերաբերյալ, ստորագրվել է համաձայնագիր», - ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 4300

Մեկնաբանություններ