Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աննա Գրիգորյան. Թիվ 1 մանդատ ունեցող կառույցը պարտավոր էր գերիների վերաբերյալ առնվազն դատապարտող հայտարարությամբ հանդես գալ

Աննա Գրիգորյան. Թիվ 1 մանդատ ունեցող կառույցը պարտավոր էր գերիների վերաբերյալ առնվազն դատապարտող հայտարարությամբ հանդես գալ
18.02.2021 | 22:53

Թիվ 1 մանդատ ունեցող կառույցը՝ ԱԺ–ն, պարտավոր էր գերիների վերաբերյալ առնվազն դատապարտող հայտարարությամբ հանդես գալ։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ ինքը և «Իմ քայլ»-ից դուրս եկած մյուս պատգամավորները միասին շրջանառության մեջ են դրել հայտարարության նախագիծ, որով դատապարտում են Ադրբեջանին հայ ռազմագերիներին չվերադարձնելու համար։ Պատգամավորը նշեց, որ սա Ադրբեջանի այս պահվածքը հակասում է Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետին և Ժնևյան կոնվենցիային։

Դիտվել է՝ 23404

Մեկնաբանություններ