Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Լիսաբոնեան Սխրանքի 40-ամեակին ընդառաջ- Հրայր Խալաթեանի մտքերից

Լիսաբոնեան Սխրանքի 40-ամեակին ընդառաջ-  Հրայր Խալաթեանի մտքերից
21.04.2023 | 20:08

ՀՅԴ մտաւորական, Իրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր, Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Հրայր Խալաթեանը (1929-1988թթ․), Հայ ազգային ազատագրական շարժման նոր զինեալ պայքարի նախօրեակին, գրել է․

«Գերուած ժողովուրդները եւ նրանց քաղաքական կազմակերպութիւնները հրամայականօրէն կանգնած են մէկ երկընտրանքի առաջ․ կամ որդեգրել յեղափոխական-մարտական սթրաթեժի, կամ էլ հաշտուել աստիճանական մահացման մտքի հետ։ Ինչ խօսք, որ բոլոր գերեալները նախընտրել են գոյատեւման ու յառնումի, այն է՝ յեղափոխութեան ուղին․․․»։

(Խալաթեան Հ․, «Սթրաթեժիք հարցեր», ՀՅԴ «Ազդակ շաբաթօրեակ-Դրօշակ» պաշտօնաթերթ, Բէյրութ, 1975 ապրիլի 20, էջ 265)

Տարիներ անց, քաղաքական խիզախ գործիչը յայտնում էր հետեւեալ խօսքը․

«1975թ․-ից այս կողմ մեր ժողովրդի պայքարը մտաւ պատմական մի նոր փուլ․․․ Մեր ժողովուրդը, մեր երիտասարդութիւնը եւ յատկապէս մեր մարտիկները չբաւականացան միայն բողոքելով եւ պահանջելով, այլ անցան գործնական պայքարի եւ մեր ժողովուրդը քաջագիտակ է, թէ անցնող եօթ տարիների ընթացքում, ինչեր տեղի ունեցան միջազգային հրապարակներում եւ ինչպէս դիտապաստ գետին փռուեցին թուրքական ֆաշիզմի եւ շովինիզմի ներկայացուցիչները համաշխարհում»։

(«Հրայր Խալաթեանի խօսքն Ապրիլի 24-ի քաղաքական միթինգում», «Ալիք» օրաթերթ, Թեհրան, 1982 ապրիլի 28, էջ 1-2)

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր,

Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս,

պատմական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 4120

Մեկնաբանություններ