Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բա ասում էիք՝ հող հանձնողին կհանձնենք հողի՞ն

Բա ասում էիք՝  հող հանձնողին կհանձնենք հողի՞ն
09.07.2023 | 18:12

Արցախ պաշտպանած ու Շուշի ազատագրած Սերժ Սարգսյանից էիք Արցախ պաշտպանու՞մ, բայց ծպտուն չեք հանում, երբ Նիկոլն Արցախն Ադրբեջան է հայտարարում։

«800 հեկտարի» համար «կոկորդ ճղողնե՛ր», Նիկոլն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

ՈՒ՞ր եք, արա բա։

Սաղ տալիս է թշնամուն։

Ձեր հայրենի Ակնան էլ է տվել, այլևս նռով սելֆի չեք անելու։

Ասֆալտի վրա պառկողնե՛ր, ու՞ր եք։

Բա ասում էիք՝ հող հանձնողին կհանձնենք հողի՞ն։

ԵԿՄ ղեկավարությու՛ն, ձա՛յն հանեք։

Վախենու՞մ եք, պաշտոնն ու վայելքները տղերքի թափած արյունից ու Արցախից թանկ են, հա՞։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 3499

Մեկնաբանություններ