Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ո՛չ մի ընտրություն, քանի դեռ երկրի ղեկին նստած են մահաբեր Նիկոլն ու իր թիմը

Ո՛չ մի ընտրություն, քանի դեռ երկրի ղեկին նստած են  մահաբեր Նիկոլն ու իր թիմը
08.08.2023 | 22:22

Մարդիկ մեռնում են պատերազմում, սովից, իսկ սրանք մեկ է ընտրությունների են գնում։

2021 թվականին էլ գնացիք։

Եվ ի՞նչ։

Հայաստանում դեմ եմ որևիցե ընտրությունների, քանի դեռ երկրի ղեկին նստած են մահաբեր Նիկոլն ու իր թիմը։

Դեմ եմ ընտրությունների կազմակերպմանը, քանի որ սովորական մարդիկ նորից խաղաքարտ են դառնալու, նորից ընտրություններից հետո նոր արտագաղթ է լինելու, նորից բնիկների սոցիալ-տնտեսական վիճակը է՛լ ավելի է վատթարանալու։

Գողերի, ստախոսների, տականքների հետ, լինեն ներկա, թե նախկին, չեն գնում քաղաքավարի քաղաքական մրցակցության։

Ընտրությունների չեն գնում, որ ինչ-որ մեկի դեմն առնեն, ընտրությունների գնում են ընտրող էլեկտորատին բան առաջարկելու, հեռանկարային զարգացման, իրատեսական քայլեր ձեռնարկելու, ծրագրեր ներկայացնելու նպատակով։

ՈՒ կարևորը մենք պետք է այլևս հավատանք, որ քաղաքական թիմում ստախոս տականքներ, առնվազն չկան։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ



Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ