Խոնարհված եկեղեցու շաղախը հավատն էր,
հագուկապը՝ քարը:
Ժամանակը, որ հավերժ էր,
անընդհատ ու կործանարար,
մի օր իր մահաբեր հետքերն էր թողել
նաև Սրբարանի վրա...
Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Երկշաբաթյա զինադադարի ժամկետը լրանում է մի քանի ժամից՝ այս չորեքշաբթի։ Թրամփը հայտարարել է, որ զինադադարի վերականգնման հեռանկարը խիստ անհավանական է, և սպառնացել է «պայթեցնել ամբողջ երկիրը», եթե Իրանը համաձայնագիր չստորագրի ԱՄՆ-ի հետ...