Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քանդողներն անհամեմատ ավելի շատ էին, քան՝ կառուցողները

Քանդողներն անհամեմատ ավելի շատ էին, քան՝ կառուցողները
15.03.2024 | 14:24

Կայացած պետությունները կառուցվում են դարերով կամ, գոնե, տասնամյակներով:

Մենք, կարծես, ունեցանք տասնամյակների հնարավորություն, բայց, ցավոք, չունեցանք կայացած երկրների օրինակով պետություն կառուցելու գիտակցված կարողություն: Չունեցանք, որովհետև ստացվեց այնպես, որ մեզանում (ինչպես շատ դեպքերում) քանդողներն անհամեմատ ավելի շատ էին, քան՝ կառուցողները: Իրավիճակի ահավորությունը կայանում է, հատկապես, նրանում, որ այսօր էլ մենք շարունակում ենք ոչ միայն քանդել ստեղծածից մնացածը, այլև, որ անհավատալիորեն տարօրինակ է, դա անում ենք գիտակցված հրճվանքով...

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2390

Մեկնաբանություններ