Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Համեստի» ու «մեկուսացողի» դերը այլևս հանցավոր անգործություն է

«Համեստի» ու «մեկուսացողի» դերը այլևս հանցավոր անգործություն է
14.04.2024 | 15:17

Մենք՝ հանրային կյանքով ապրողներս, երկրի վիճակով մտահոգներս, ամեն գնով կամ որևէ բանով երկրի զորացմանը նպաստողներս, մի մեծ փուչիկի մեջ ենք ու հաճախ կտրվում ենք այն իրականությունից, որում ենք:

Մենք, միայն լավը փնտրելով, լավը գտնելով, հաճախ չենք խորանում, թե ինչ մասսայական դեգրադացիոն գործընթացներ են տեղի ունենում մեր կողքին։ Հետո ժամանակը ապտակում է մեզ, ու մենք արթնանում ենք, բայց ուշ է լինում։

«Համեստի» ու «մեկուսացողի» դերը այլևս հանցավոր անգործություն է։ Ամեն տեղ վառեք մի կանթեղ, եթե հնարավորություն է տրված:

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ