ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ավետիք Իսահակյանի գնահատականը

Ավետիք Իսահակյանի գնահատականը
19.04.2024 | 18:51

1922 թվականին՝ Սովետական Միության կազմի մեջ մտնելուց հետո, Սովետական Հայաստանի արևմտյան սահմանների պաշտպանությունն իրականացրել են սովետական զորքերը և կանխել են թուրքական հարձակման վտանգը։
Ահա, թե ինչու է հայ մեծ բանաստեղծ ու փիլիսոփա Ավետիք Իսահակյանը գրել հետևյալը. «Մի ռուս կարմիր զինվորի ներկայությունը Հայաստանի հողերի սահմանի վրա արժե հազար Ազգերի լիգա, հազար Մակդոնալդ, և Էրրիո, հազար Լլոյդ Ջորջ և Վիլսոն։ Սա կատարյալ ճշմարտություն է»։
Այսօր էլ Հայաստանի սահմաններին կանգնած ռուս զինվորը նույն դերն ունի

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ
Պատմաբան.
պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

Դիտվել է՝ 7859

Մեկնաբանություններ