Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Երբ բարձրաստիճան ոստիկանները սկսեն հրամաններ չկատարել

Երբ բարձրաստիճան ոստիկանները սկսեն հրամաններ չկատարել
26.04.2024 | 13:32

Ժողովրդի արդար ցասումը կա, ուժային կառույցներում խուլ բողոքը կա, արդարության դեֆիցիտը կա, իշխանության և ժողովրդի միջև արդեն գոյացել է խորը անդունդ, ու որոշ ուժայինների գործողություններն ավելի են խորացնում այդ անդունդը, ուստի հեղափոխության համար կան անհրաժեշտ բոլոր նախապայմանները։

Հիմա կարևոր է, որ որևէ ուժ, որը հասարակության մեջ նախկինում բացասական ընկալում է ունեցել, այսօր չդառնա դոմինանտ, ներքին խմորումներ չլինեն, պայքարը շարունակվի։

Դրական եմ համարում Բագրատ Սրբազանի կերպարը, և համարում եմ, որ այս շարժումը հենց Բագրատ Սրբազանը պետք է առաջնորդի, այդ դեպքում հաղթանակը անխուսափելի կլինի, իսկ շարժումը` անկասելի։

Ամեն օր ավելի է մեծանալու շարժման աշխարհագրությունը, դրան զուգահեռ ահագնանալու են որոշ ուժայինների գործողությունները մինչև այն կուլմինացիոն պահը, երբ բարձրաստիճան ոստիկանները սկսեն հրամաններ չկատարել, այդ պահից սկսած բեկում կսկսվի թե՛ հանրային ընկալման մեջ, թե՛ իշխանության շարքերում։

Հիմա նաև ընդդիմության շարքերում են լինելու փորձեր պառակտման, տեղի չտալու պարագայում շատ բան կփոխվի նաև ընդդիմության կենսափիլիսոփայութան մեջ։

Բեկում կլինի, և հիմա կողմնորոշվելու պահն է, չկողմնորշված մարդիկ ավելի վտանգավոր են, քան նրանք, ովքեր ընտրել են հստակ «խրամատ»:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2243

Մեկնաբանություններ

ւ «փոխ­հա­տուց­ված­նե­րը»