Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Թող ամեն մեկը կայացնի ոգեպես մաքրվելու իր որոշումը

Թող ամեն մեկը կայացնի ոգեպես մաքրվելու իր որոշումը
05.05.2024 | 17:51

Քաղաքական (ֆիզիկական) փոփոխությունը ոչինչ չարժե, եթե այն հոգևոր զարթոնքի հիմքի վրա չի կառուցված։ Դրանում, երևի, առնվազն մեկ անգամ արդեն համոզվել եք։

Եթե Սրբազանին հաջողվեց գեներացնել հոգևորի հաղթանակն ու ոգեղենի տրիումֆը, ապա շատ բան կփոխվի, ու ամենակարևորը` կփոխվի դեպի լավը։

Ուստի, խնդրում եմ` այս ամենին նայեք ձեր ներսից` հոգեպես հասկանալով սրա իմաստը, իրապես զղջալով արված սխալների համար, հավատն առ Արարիչ ու առ հաղթանակ ունենալով։

Վերածնունդը ոգեղեն է լինում: Շանսը տրված է ամեն մեկին՝ իր ներսում վերածնվելու։ Ու թող ամեն մեկն իր ներսում կայացնի ոգեպես մաքրվելու իր որոշումը կամ թող խարխափի խավարում։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 4566

Մեկնաբանություններ