Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սա հայկական խայտառակություն է

Սա հայկական խայտառակություն է
26.06.2024 | 15:00

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է.

«Ռուսաստանը եկել, մեր ձեռից վերցրել է Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին»:

Սա հայկական խայտառակություն է, ընդ որում, սա իր ճեպազրույցում ամենախայտառակ միտքը չէ։ Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին։

Ես պնդում եմ, որ արմենգրիգորյանները Հայաստանը առաջնորդում են ո՛չ թե դեպի արժանապատիվ խաղաղություն, այլ՝ դեպի նոր պատերազմ կամ, լավագույն դեպքում, դեպի պետականության մակարդակի իջեցում՝ հօգուտ թշնամի երկրների։

Թե բա՝ մենք մեղավոր չէինք, Ռուսաստանը մեր ձեռքից վերցրեց Ղարաբաղը:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5840

Մեկնաբանություններ