Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՈՒիքերը պահաջում էր նախազգուշական միջուկային հարված հասցնել Ռուսաստանին

ՈՒիքերը պահաջում էր նախազգուշական միջուկային հարված հասցնել Ռուսաստանին
03.07.2024 | 12:28

Ամերիկացի հանրապետական սենատոր Ռոջեր ՈՒիքերը եռօրյա այցով ժամանում է Երևան։ Այցը իր մեջ արտառոց ոչինչ չէր պարունակի, եթե մի կարևոր հանգամանք, այնուամենայնիվ, չլիներ։ Բանն այն է, որ դեռ 2021թ. վերջերին, երբ արտաքին հետախուզությունները սկսել էին բարձր գնահատել ուկրաինական պատերազմի հավանականությունը, ՈՒիքերը երկու սենատորներից մեկն էր, ով պահաջում էր իր երկրի իշխանություններից նախազգուշական միջուկային հարված հասցնել Ռուսաստանին։

Բայց ամենից հետաքրքիրն այն է, որ այցը լուսաբանող հայկական լրատվամիջոցները գրեթե չեն անդրադառնում այս հանգամանքին։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 5520

Մեկնաբանություններ