ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Կառավարման ճգնաժամի հետևանքը

Կառավարման ճգնաժամի հետևանքը
10.08.2024 | 12:22

Հոսանքի տատանումներն Օպերայում ներկայացում են տապալել:

Սա արդեն խայտառակություն է, մանավանդ, մեր իրականության հետևանքների մասին տեղեկացվում են նաև հյուրախաղերով Երևանում գտնվող օտարերկրացի դերասանները:

Հոսանքի անջատումները մի քանի ամիս է՝ Երևանում «օրինաչափություն» են. եթե մի քիչ պատկերավոր արտահայտվենք, քաղաքի կեսը յույս չունի, մյուս կեսը՝ ջուր:

Խնդրի մասին շատ երկար կարելի է խոսել, մանավանդ՝ պատկան մարմիններից յուրաքանչյուրն իր «ճիշտն» ունի և մյուսի «սխալի ապացույցը»:

Սակայն երկրում գնալով ամրապնդվում է այն տեսակետը, որ մեզանում կառավարման տոտալ ճգնաժամ է: Մինչ սա չվերացվի՝ հնարավոր չէ տարբեր ոլորտներում լոկալ առաջընթաց ապահովել:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 8881

Մեկնաբանություններ