ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ծիրան սուպերմարկետների ցանց-ն ընդդեմ հայերի առողջության

Ծիրան սուպերմարկետների ցանց-ն ընդդեմ հայերի առողջության
23.08.2024 | 09:38

«Ծխելը վնասակար է առողջությանը», «Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային», «Ծխելը լրջորեն վնասում է Ձեզ և Ձեզ շրջապատող անձանց», «Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը» ....

Այսօրինակ գրություններ կարող եք տեսնել խանութներում վաճառվող ծխախոտի տուփերի վրա: Ավելին` Հայաստանի Հանրապետությունն ի դեմս ՀՀ Կառավարության ևս կոշտ պայքար է ծավալել ծխախոտ օգտագործողների դեմ: Սակայն ...

Քաղաքացին ծխախոտ է գնում, օրինակ, Աբովյան քաղաքի «Ծիրան» սուպերմարկետից: Կարդալով, որ «ծխելը վնասակար է», իսկ ծխախոտի ծուխը «լրջորեն վնասում է այլ անձանց», ինչպես նաև «առկա ու ապագա երեխաներին», քաղաքացին որոշում է ծխախոտը հետ վերադարձնել: Ավելին` քաղաքացին ծխախոտը վերադարձնելու մասին որոշումը կայացնում է անմիջապես դրամարկղի մոտ` ՀԴՄ կտրոնը դեռ չստացած: Խանութի աշխատակիցը հազար ու մի պատճառաբանությամբ հրաժարվում է ծխախոտը հետ ընդունել: Ստացվում է, որ խանութները, օրինակ, Աբովյան քաղաքի «Ծիրան» սուպերմարկետը նպաստում է անձանց, ինչպես նաև առկա և ապագա երեխաների անառողջությանը: Ավելին` «Ծիրան» սուպերմարկետների ցանցը, մասնավորապես`վերջինիս Աբովյան քաղաքի մասնաճյուղը, դեմ է ՀՀ Կառավարության (ՀՀ կառավարություն) վարած հակածխախոտային քաղաքականությանը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4956

Մեկնաբանություններ