Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պետական ինստիտուտների դեգրադացման ևս մեկ ցուցիչ

Պետական ինստիտուտների դեգրադացման ևս մեկ ցուցիչ
12.10.2024 | 12:00

Հայաստանում այնպիսի իշխանություն կա, որ երկրում կատարվող հիմնական գործընթացներին ստիպված ես ծանոթանալ թշնամու տեղեկատվական ռեսուրսների միջոցով (բնականաբար, այդ հոսքերի ֆիլտրացիայի, ֆիլտրված տեղեկատվության վերլուծության, համեմատական անալիզի, գործընթացների համադրման միջոցով)։

Սահմանազատման գործընթացի և դրա հիմնական սկզբունքների մասին ստիպված ենք եղել ծանոթանալ թշնամու դաշտի մշտադիտարկման շնորհիվ՝ միջանցքային բանակցությունների, ճնշումների, Սահմանադրությունը փոխելու և այլնի հետ կապված։

Սա աղետ է պետության և պետական ինստիտուտների համար։

Սա այս ինստիտուտների դեգրադացիայի և դեֆորմացիայի մասին է խոսում, ինչը երկարաժամկետ հեռանկարում հղի է ներքին և արտաքին անվտանգությանն ուղղված սպառնալիքներով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7955

Մեկնաբանություններ