Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՈՒզում եմ պարզապես շնորհակալություն հայտնել

ՈՒզում եմ պարզապես շնորհակալություն հայտնել
25.01.2025 | 05:20

Անհավանական է, թե որքան արագ եք սպառում «Մի՜ դարձիր դիզայներ» գիրքը, ու ամեն անգամ, երբ մատակարարման բաժիններից հարցնում եմ, թե շաբաթվա ընթացքում որքան եք ձեռք բերել, ուղղակի երջանկանում եմ։

Ձեր սերը, հետաքրքրությունը և այն արձագանքները, որոնք ստանում եմ, իսկական շարժիչ ուժ են։ Շարունակելու եմ ստեղծել, պատմել ու, ամենակարևորը, ձեզ հետ կիսվել դիզայնի աշխարհում իմ ուղու մասին։

Գիրքն արդեն վերահրատարակման կարիք ունի, և այս փուլում փնտրում ենք գործընկերոջ, ով կաջակցի դրա վերահրատարկմանը։

Շնորհակալ եմ, որ կիսում եք այս ճանապարհը ինձ հետ!

Արթուր ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ