Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

7-8 օր ԱՄՆ-ում՝ բացարձակ դատարկ օրակարգով ու խղճուկ սպասումով

 7-8 օր ԱՄՆ-ում՝ բացարձակ դատարկ օրակարգով ու խղճուկ սպասումով
06.02.2025 | 22:29

ԱՄՆ-ի ընտրությունների ժամանակ այնքան քաղաքական հավկուրություն ունենաս, որ դեսպանիդ մակարդակով անթաքույց անցնես հետագայում պարտվող ուլտրալիբերալների կողմը՝ փոխանակ պահես բացարձակ չեզոքություն: Դրանից հետո ստորագրես ռազմավարական գործընկերության միջգերատեսչական պայմանագիր ընտրություններում պարտված և ժամեր հետո պաշտոնները լքողների հետ:

Հետո վեր կենաս-գնաս ԱՄՆ 7-8 օրով բացարձակ դատարկ օրակարգով ու սպասումով, որ Թրամփի ադմինիստրացիայից գոնե մեկի հետ կհաջողվի նկարվել: 6-րդ օրը, ինչ-որ կրոնական նախաճաշ կոչված միջոցառման պաշտոնական մեկնարկից առաջ, մեծ ջանքերով պոկում ես նույն նախամիջոցառման ելույթի հնարավորություն ու դա ներկայացնում որպես միջոցառման ելույթ:

Հետո, 7-րդ օրվա կտրվածքով, բացարձակ անգաղափար, թե ով և ինչպես կարժանացնի քեզ այդքան սպասված համատեղ մի նկարի պատվին, սպասում ու սպասում ես բարեհաճության:

Այդ ողջ ընթացքում սիմպտոմները սրանում են: Խոսում և արտադրում է մտքեր, որոնք ո՛չ էս ժողովրդի, ո՛չ էս պետության շահերի հետ որևէ աղերս չունեն: Սիմպտոմների սրացումը հասնում է այն աստիճանի, որ իր նահատակման մասին խորը վախերից սարսափած գտնում է իբր լուծում՝ նույնականացնել իր նահատակումը ժողովրդի նահատակման հետ ու ստանալ մի դեղատոմս, որից չսարսափելու միակ ձևը դրա մասին բարձր ու հաճախ խոսելն է:

Այս ընթացքում Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները ծայրահեղ լարվել են, սա 7-8 օրով գնացել է ԱՄՆ նախաճաշի, աղոթքի, փոխանակ հաշվարկելու, թե այդ լարման մեջ որտեղ կարող է իր երկրի համար շահեկան պարտիա խաղարկել:

P.S. Հրեական քաղաքականությունը միլիոններ է ծախսում գործընկեր երկրների միջև դիվանագիտական սկանդալներ ու խժդժություններ ստեղծելու համար, որ իր շահերը խորացնի այդ կոնֆլիկտի ընթացքում: Սա աղոթում է նախաճաշերի ընթացքում, որ չնահատակվի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2870

Մեկնաբանություններ