Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Փաշինյանի իշխանության գերեզմանափորը

Փաշինյանի իշխանության գերեզմանափորը
10.02.2025 | 09:12

Երբ փոքր էինք, մեծերը մի լեգենդ էին պատմում, թե ծիածանի տակով անցնելիս՝ տղաներն աղջիկ են դառնում և՝ հակառակը:

Էս պատմությունը հիշեցի, երբ Փաշինյանը նստեց 7 համարի ավտոբուս, բայց իջավ 11 համարից:

Իսկ հիմա ավելի լուրջ՝ Փաշինյանի պոպուլիզմն արդեն չի աշխատում, որովհետև նրա քաղաքականությունն արդեն մտել է մարդկանց գրպանները, կառավարությունը շարքային գրպանահատի տպավորություն է թողնում:

Տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով՝ արտաքին քաղաքականության, անվտանգային հարցերում Փաշինյանի ձախողումը նրա դեմ չի կոնսոլիդացնում հասարակության մեծամասնությանը (սա ցավով եմ արձանագրում):

Բայց սոցիալական թեմաները, արդարության դեֆիցիտը դառնալու են Փաշինյանի իշխանության գերեզմանափորը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 11943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ