Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վիզային կենտրոնների հարց լուծել չեք կարողացել, դու՞ք պիտի երկիրը Եվրոպա տանեք

Վիզային կենտրոնների հարց լուծել չեք կարողացել, դու՞ք պիտի երկիրը Եվրոպա տանեք
25.05.2025 | 18:23

Շենգենյան վիզաների համար դիմած ռուսաստանցիներից մերժում է ստացել ընդամենը 7,5%-ը։ Ռուսաստանը Եվրոպայի դեմ պատերազմի մեջ է։

Կարդում ենք՝ 2026 թվականին ինչ-որ Եվրամիութենական ժողով է տեղի ունենալու Հայաստանում։ Մեր երկիրն իբր ԵՄ-ի հետ ասոցիացիա է ստորագրել, իբր շարժվում ենք դեպի ԵՄ, եվրաակտիվիստ կոմսոմոլեցների խմբակներ ունենք։

Բայց ՀՀ քաղաքացիների համար Շենգեն վիզա ստանալը դեռ բարդ երազանք է, պետք է հերթագրվելու համար կաշառք տան 90-ականների պես, երկար ժամկետով վիզա ստանալու համար էլ առանձին կաշառք է պետք։

Եվ այս վիճակը ԵՄ դեսպանատներ սողոսկած կաշառակեր առնետների մեղքը չէ, սա ՀՀ իմպոտենտ ու փալաս իշխանությունների մեղքն է։ Վիզային կենտրոնների հարց լուծել չեք կարողացել, դուք երկիրը պիտի Եվրոպա տանե՞ք։ Վրացու ու մոլդովացու չափ էլ չկանք ձեզ պես ցմահ կոմսոմոլեցների պատճառով, ձեր փալասությունը 30 տարի պրոյեկտեցիք ողջ ազգի վրա:

Սոված մանուկներ։

Արա Արայան

Դիտվել է՝ 7959

Մեկնաբանություններ