Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր պատմությունն է, մեր հավատքը, մեր գոյության խորհրդանիշը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր պատմությունն է, մեր հավատքը, մեր գոյության խորհրդանիշը
30.05.2025 | 18:10

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կրկին անգամ ցուցաբերեց անհարգալից և ցինիկ վերաբերմունք մեր ազգային ինքնության ամենակարևոր հիմնասյուներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։

Նման թիրախավորումն ու արժեզրկման փորձերը ոչ միայն վիրավորական են հավատացյալների համար, այլև վտանգ են ներկայացնում մեր ազգային միասնության ու հոգևոր ժառանգության համար։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքական ճնշման կամ վարկաբեկելու որևէ փորձ պետք է դիտարկվի որպես պառակտման, ինքնության ոչնչացման և պետականության հիմքերի խարխլման քաղաքականություն։

Ժողովրդին բաժանելու, եկեղեցին վարկաբեկելու, բանակը կազմաքանդելու, ազգային արժեքները խաթարելու փորձերը դատապարտված են ձախողման։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր պատմությունն է, մեր հավատքը, մեր գոյության խորհրդանիշը։

Ոչ ոք իրավունք չունի այն ոտնահարելու։

Մհեր ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2884

Մեկնաբանություններ