«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

N-համայնք. մուտքը՝ կամավոր

N-համայնք. մուտքը՝ կամավոր
10.06.2025 | 15:28

Եկավ «Արցախը Հայաստան է և վերջ»-ով, գնում է «Հայաստանը Արցախ է և վերջ» ելքին։

Իրականում այս օրերին Նիկոլն անում է այն, ինչը հականիկոլական լուրջ համակարգը պետք է արած լիներ չորս տարում՝ գնում է ինքնասահմանզատման, ինքնամեկուսացման։ Դա մենք պետք է արած լինեինք, և վաղուց։ Չհասկացանք, չարեցինք։

Հիմա Նիկոլը ձևավորում է N-համայնք։ Դա ո´չ հանրային շերտ է, ո´չ ընտրազանգված։ Դա նոր համայնք է, որտեղ ինչ-որ թվով մարդիկ մտնելու են։ Պայմանը՝ ունակ լինել կատարելու Ն-ի բոլոր հրահանգները։

Մարդիկ միշտ ունենում են ընտրության իրավունք։ Սա նույնպես ընտրություն է։ Բայց փաստն այն է, որ այդ N-համայնքը ժամանակի ընթացքում լայն հասարակությունից անջատվելու է, պարփակվելու։ Մինչև իրական լեգիտիմ փոփոխություններ։

Կա հայտնի վիպակ՝ Քեթրին Կրեսմեն Թեյլորի «Հասցեատերն անհայտ է» (Address Anknown)։ Շատ մանրամասն նկարագրված է պրոցեսը, երբ նորմալ, սովորական մարդիկ, որոշակի գաղափարական ազդեցության տակ, կորցնում են մարդկային որակները, դառնում կամազուրկ գործիք։

N-համայնք մտնողները դա անում են կամովին, նրանք ունեն ընտրության իրավունք։ Բոլորը հնարավորություն ունեն՝ մտածելու, վերապրելու, հաշվարկելու իրենց որոշումն ու ազդեցությունը իրենց հետագա կյանքի վրա։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4483

Մեկնաբանություններ

ները դառնում են զանգ կախող