Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արարատյան շաբաթ

Արարատյան շաբաթ
13.06.2025 | 21:34

2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ:

Ստորև ներկայացնում ենք արարողությունների ժամանակացույցը։

• Հունիս 16 - Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն

- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում,

- ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները,

- Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,

• Հունիս 17 - Սուրբ Գայանյանց կույսերի տոն

- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,

- ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները,

- Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,

• Հունիս 19 - Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոն

- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները,

• Հունիս 21 - Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոն

- ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները,

• Հունիս 22 - Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն

- ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,

- Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Տոնի առիթով դուրս կբերվեն՝

1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,

2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,

3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,

4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,

5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,

6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,

7. Սկևռայի մասանց պահարանը:

Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 3755

Մեկնաբանություններ