Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ինչքա՞ն կարելի է «բարեփոխումներով» չարչարել հանրությանը

Ինչքա՞ն կարելի է «բարեփոխումներով» չարչարել հանրությանը
31.07.2025 | 17:06

Օգոստոսի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտում, մետրոպոլիտենում QR կոդերը հանվելու են։ Ինչքա՞ն կարելի է բարեփոխումների անվան տակ փոփոխություններ կատարելով` տանջել հանրությանը։ Սկզբից Երևանի բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամներ ծախսելով` գնեցին ավտոբուսներում տեղադրվելիք մետաղյա գանձարկղերը, որի մեջ նետվում էին ուղեվարձի 100 դրամները։ Հետո դրանք, որպես անպետք,մետաղի ջարդոն, հանվեցին ավտոբուսներից։ Հետո ՔՊ-ական իշխանությունը որոշեց եռապատկել ուղեվարձը` այն դարձնելով 300 դրամ։ Ուղևորների բոյկոտից հետո ստիպված եղան ուղեվարձը 150 դրամ սահմանել։ Փոխանակ շատ կանգառներ կահավորեն, հասարակական տրանսպորտի հստակ չվացուցակ սահմանեն,կանգառներում այդ մասին տեղեկացնող էլեկտրոնային վահանակներ տեղադրեն, բոլոր ավտոբուսները,տրոլեյբուսները հագեցնեն օդափոխման սարքերով, ուղեվարձը գանձելու եղանակներն են փոխում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 8276

Մեկնաբանություններ