Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Էս մարդը հիմա էլ ԱՄՆ նախկին վարչակարգին է որոշել մեղավոր դարձնել

Էս մարդը հիմա էլ ԱՄՆ նախկին վարչակարգին է որոշել մեղավոր դարձնել
30.08.2025 | 13:40

Հայերս մի շատ լավ խոսք ունենք այն մարդկանց բնութագրող, ովքեր երախտամոռ են ու նման դեպքերում ասում ենք. «անաղուհաց քրդի շուն...»։

Ի դեպ, հաջորդ ձախողման համար էլ Թրամփին է հայհոյելու, խոսքս հիշեք:

«...Եվ պիտի ասեմ, որ մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ ԱՄՆ-ի՝ այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար։ Պարոն Օ՛Բրայենն այն մարդն է, որն այդ ամենի արդյունքում զրկվել է իր աշխատանքից, և նրա էմոցիոնալ գնահատականները ես չեմ պատրաստվում մեկնաբանել։ Եթե ինքն աշխատանքից զրկվել է, ինքը պետք է ինքնահայեցմամբ զբաղվի և ոչ թե իր աշխատանքը կորցնելու մեղքը փորձի բարդել Հայաստանի վրա»,- ասաց ՀՀ վարչապետը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=1319609469571369

Դիտվել է՝ 4387

Մեկնաբանություններ