ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իմաստություն

Իմաստություն
29.09.2025 | 21:59
Սեպտեմբերի 30
Ինչպես օրերդ են, այդպես էլ զորությունդ կլինի:
Խոստացել եմ՝ ձեր ապրած ամեն օրվա համար անհրաժեշտ զորությունը կտրվի ձեզ:
Մի’վախեցեք:
Ամեն մի դժվարություն ընդունեք այն վստահությամբ, որ ձեզ իմաստություն ու զորություն կտրվի այն հաղթահարելու:
Պահանջեցեք։
Վստահ եղեք, որ կկատարեմ Իմ այս խոստումը: Ամեն մի գործ, որ Ես տալիս եմ կատարելու Իմ զավակներից մեկին, հավիտենական իրականության մեջ արդեն կա հատկացված այն ամենը, որ անհրաժեշտ է այդ Գործը իրականացնելու համար:
Այսքանից հետո էլ ինչու՞ վախենալ, ինչու՞ տարակուսել։
Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ