ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աղոթարան

Աղոթարան
25.10.2025 | 22:00
Տե՛ր իմ,
Քեզ եմ նայում այս նոր լուսաբացով,
քանի որ առանց Քեզ ոչինչ չեմ կարող անել։
Հիշեցնում ես․
«Հավատա՛ Տիրոջը և բարին արա»,
և ես ուզում եմ բարությամբ քայլել իմ եղբայրների առջև։
Հիշեցնում ես․
«Ուրախացի՛ր Տիրոջով»,
և ես Քեզ եմ նայում, Տե՛ր, որպես իմ ուրախության աղբյուր։
Հիշեցնում ես․
«Քո ճանապարհը Տիրոջը հանձնի՛ր»,
և ես իմ սիրտը դնում եմ Քո ձեռքին։
Օրհնյալ ես, որ լսում ես մեր աղոթքի ձայնը։
Բարեբանյալ ես, որ չես թողնում մեր հոգուն անպաշտպան։
Գովյալ ես, որ քայլում ես մեզ հետ օրվա ճանապարհներին։
Եվ թող միշտ փառաբանվի Քո անունը այս աշխարհում, անցյալում, ներկայում և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3790

Մեկնաբանություններ