Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ժամանակն է բաժակաճառային դիվանագիտությունից անցնելու պրագմատիկ դիվանագիտության

Ժամանակն է բաժակաճառային դիվանագիտությունից անցնելու պրագմատիկ դիվանագիտության
05.01.2026 | 19:49

Դեռևս տարեմուտին էի գրել ՄԱԿ-ի վախճանի և Եվրոմիության սնանկության մասին։

Միջազգային իրավունքը վաղուց արդեն աղբանոց է նետված և այն կիրառելի է միայն թույլերի նկատմամբ՝ ուժեղների կողմից որպես գործիքակազմ կիրառելիս։

Վենեսուելայում տեղի ունեցածը աննախադեպ էր՝ ընտրված նախագահին իր տիկնոջ հետ իրենց իսկ ննջասենյակից առևանգում են և տանում այլ պետություն, այլ պետության օրենքներով դատելու համար (ՌԴ-ում երևի հարց են տալիս, եթե այսպես կարելի էր, ապա ինչու են իրենք այսքան տարի մաշեցնող պատերազմ վարում ՈՒկրաինայում)։

Բուն գործողության հետ կապված բազմաթիվ հարցեր կան, ես հակված եմ մտածելու, որ այն գործարք էր։

Թե՛ 50 մլն-ը դավաճանության համար, թե՛ աշխարհաքաղաքական գործարքը, միևնույն է գործարք առաջարկողի համար գործարք է։

Ընդամենը մեկ պրիմիտիվ հարց՝ ու՞ր էր ՀՕՊ-ը, անվտանգությունը, այդքան զանգվածեղ, մասիվ և բավականին աղմկոտ ուղղաթիռներն ինչպես «չնկատեցին», երևի անգամ «Игла» չունեին․․․

Դե այդ ամենը մեզ չի վերաբերվում, չէ՞ որ մենք խաղաղություն ենք կառուցում, խաղաղություն, որը կախված է բացառապես հարևան պետության բռնապետից։

Ժամանակակից աշխարհում, որտեղ այլևս որևէ միջազգային նորմ չի գործում, անգամ ազդեցիկ խաղացողների երաշխավորությամբ կազմված պայմանագրերն են հօդս ցնդում, մեր խաղաղությունը երաշխավորված է հարևան բռնապետի կողմից։

Ժամանակն է բաժակաճառային դիվանագիտությունից անցնելու պրագմատիկ դիվանագիտության։

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2207

Մեկնաբանություններ