«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Ճշմարտությունը հաղորդագրությունների մեջ մի փնտրեք, այդտեղ ոչինչ չկա

Ճշմարտությունը հաղորդագրությունների մեջ մի փնտրեք, այդտեղ ոչինչ չկա
13.01.2026 | 11:39

Աշխարհում կատարվողի մասին ճիշտ պատկերացում ունենալու համար մի հենվեք խոշոր հռչակված, համաշխարհային համբավ ունեցող լրատվամիջոցների վրա:

Որպես կանոն, նրանք ինֆորմացիայի փոխարեն տարածում են լեգենդներ: Ամեն մեկն իր լեգենդը՝ պրոպագանդայի հզորագույն ինդուստրիայի մեջ իր ունեցած կորպորատիվ շահին համապատասխան:

Այդպես եղել է և անցյալում, այդպես է և ներկայում:

Օրինակ, Իրանից տեղեկատվություն է տարածվում, թե 100 քաղաքում մարտեր են: ՈՒ Բի-Բի –Սի-ն խոսում է 200 զոհվածի մասին:

Փաստորեն, յուրաքանչյուր քաղաքում՝ 2 մարդ:

Էլ չասած ինտերնետի իսպառ բացակայության պայմաններում ուղիղ, օնլայն ցուցադրումները:

Կամ անցյալից օրինակ․ տասնյակ գրքեր են գրվել, որոնք փորձել են բացատրել, թե ինչու Հաննիբալը Հռոմ չմտավ:

ՈՒ ոչ մեկում դուք չեք կարդա, որ Հաննիբալը Հռոմ չմտավ, որովհետև Հռոմի պոռնիկները ավելի շատ էին, քան իր բանակի զինվորները:

Մտներ՝ 24 ժամվա մեջ էլ բանակ չէր ունենա:

Այնպես որ, ճշմարտությունը, իրականությունը հաղորդագրությունների մեջ մի փնտրեք, այդտեղ ոչինչ չկա։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ