Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայ հասարակությունը պատրա՞ստ է ընդունել «պատմությունից ազատված» պետության մոդելը

Հայ հասարակությունը պատրա՞ստ է ընդունել «պատմությունից ազատված» պետության մոդելը
11.02.2026 | 16:05

Թերևս, բացառիկ դեպք է, երբ կհամաձայնեմ Փաշինյանի բերած թեզի հետ, ըստ որի՝ այո՛, ՀՀ-ում սպասվող առաջիկա ընտրություններն իսկապես պատմաքաղաքական են։ Ես կասեի՝ քաղաքակրթական, ուլտրացիվիլիզացիոն։

Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե «եկել է այն պահը, երբ մենք կարող ենք դուրս գալ անընդհատ կրկնվող ցիկլից», ամբողջացնում է բոլթոնյան՝ «պատմական կաղապարներից դուրս գալու» հայտնի պնդումը, հերթական անգամ վերահաստատելով, թե իրականում ի՞նչ առաքելությամբ է Նիկոլը եկել իշխանության։

Փաշինյանի իշխանության «առաքելությունը» չի սահմանափակվում ներքաղաքական «բարեփոխումներով» կամ կառավարման ոճային փոփոխությամբ ու մոդելավորմամբ, խոսքն այստեղ վերաբերում է արժեքային վերակոդավորմանը, պատմական հիշողության դեկոնստրուկցիային և ազգային քաղաքականության փոխարինմանը աբստրակտ, գլոբալիստական նարատիվներով։ «Պատմական կաղապարներից դուրս գալը» այս համատեքստում ավելի շատ պատմական պատասխանատվությունից հրաժարում է, քան որևէ այլ բան։

Ուստի առաջիկա ընտրություններն իրականում մի հիմնարար հարցի պատասխան են․ արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է ընդունել «պատմությունից ազատված» պետության մոդելը, թե՞ դեռևս պահպանում է իր քաղաքակրթական ինքնապաշտպանական իմունիտետը։ Սա է իրական ընտրությունը, և այս իմաստով, այո, դրանք իսկապես պատմաքաղաքական են։ Բայց ոչ այնպես, ինչպես ներկայացնում է գործող ինքնահռչակ «վաշխառուն»:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6480

Մեկնաբանություններ

չի լինի