ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աղոթարան

Աղոթարան
17.03.2026 | 22:00
Տե՛ր Աստված մեր,
Զգեստավորիր մեզ արդարության զենքերով` զորավոր և հաղթող լինելու սատանայական պատերազմների դեմ և նրա բոլոր հրեղեն նետերը հանգցնելով` ապահով լինենք դևերի խավարային ընթացքից։
Եվ վայելչաբար զգաստանալով այսօրվա ընթացքում` առաքինությամբ մնանք մեր անձերի փրկության համար ի պատիվ և ի փառս Ամենասուրբ Երրորդությանդ
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Դիտվել է՝ 2787

Մեկնաբանություններ