«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ոստիկանությունն աշխատում է ՔՊ-ի օգտի՞ն

Ոստիկանությունն աշխատում է ՔՊ-ի օգտի՞ն
02.06.2026 | 15:55

Նկարում պատկերված է ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Շենգավիթի բաժինը: Բաժնի դռան մոտ կայանված է ավտոմեքենա, որի վրա փակցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գովազդը:

Նախ` ավտոմեքենան կայանված է հետիոտների համար նախատեսված ճանապարհին: Բացի դրանից` ողջամիտ կասկածներ կան, որ ավտոմեքենան վարում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Շենգավիթի բաժնի պետը, որը միաժամանակ Նիկոլ Փաշինյանի մորաքրոջ թոռն է:

Ճիշտն ասած, մինչ օրս կարծում էի, որ ոստիկանությունը պետք է չխախտի օրենքը և ընտրությունների ընթացքում չեզոքություն ցուցաբերի: Սխալվեցի:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 2631

Մեկնաբանություններ