Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

ՈՒմ և ինչին է գերադասություն տալիս մեր մոլորյալ էությունը՝ ապրելու համար

ՈՒմ և ինչին է գերադասություն տալիս մեր մոլորյալ էությունը՝ ապրելու համար
06.06.2026 | 11:10

Մարդկության զարգացման ամեն մի փուլում եղել են քաղաքակրթական կենտրոններ և ծայրամասեր, ամեն մեկն իր արժեքային համակարգով, ապրելու իր կամքով ու տեխնոլոգիաներով։

Քաղաքակրթական իմաստով բարձր զարգացածության ու ծայրահեղ հետամնացության արանքներում միշտ եղել է նաև մի երրորդ շերտ՝ առաջադիմության հովերով տարված հետամնացություն՝ իր, ըստ էության, քարանձավային մենթալիտետով։

Մեր օրերում նման երևույթը ավելի հարմար է անվանել գավառական, երբ դրա մենթալիտետի կրողը, չգիտես ինչու, իրեն երևակայում է քաղաքակրթական բարձր արժեքների կրող, բայց իրականում շատ հեռու է դրանցից՝ ավելի շատ լինելով մոլորյալ, քան թե նպատակասլաց։

Իսկ առանց նպատակի, այն էլ լուրջ գոյաբանական նպատակի, կյանքի ու դրա համար պայքարի բավիղներում մոլորվելը ավելի հավանական է, քան որևէ կայուն հանգրվանի հասնելը։

Ընտրենք ու տեսնենք, թե մեր մոլորյալ էությունը ում և ինչին է գերադասություն տալիս ապրելու համար՝ իր մինչև վերջ չգիտակցված փսևդոպայքարում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2493

Մեկնաբանություններ