Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։               
 

«Корейская мАрковь по-корейски» ուտողները պետք է գնան թոշակի

«Корейская мАрковь по-корейски» ուտողները պետք է գնան թոշակի
12.06.2026 | 11:34

Անգրագետ ռուսերենն աստիճանաբար դառնում է Հայաստանի երկրորդ պետական լեզու:

Ո՞վ է մեղավորը:

Հին խորհրդային ֆիլմ կա` «Служебный роман»: Ֆիլմում նկարագրված է միջին վիճակագրական խորհրդային հիմնարկի առօրյան: Հիմնարկի միակ կարևոր պայմանն էր, որ աշխատակիցները աշխատանքի գան 9:00-ին և դուրս գան 18:00-ին: Մեկ էլ` մեկ ժամ ընդմիջում:

Եվ, վերջ:

Ընթացքում աշխատակիցները ոչնչով չէին զբաղվում: Ավելին` նշված ժամային գրաֆիկն աշխատակիցներն աշխատում էին չպահպանել:

Ըստ էության, Լեզվի կոմիտեն ինձ խորհրդային այդ հիմնարկն է հիշեցնում:

Կոմիտեի աշխատակիցները հիմնականում մեծահասակ են, միգուցե` թոշակառու: Վերջիններիս հաճախ եմ տեսնում:

Աշխատանքի են գալիս սովորաբար 9:10-ին: Ընդմիջումը սկսվում է 13:00-ին, սակայն Լեզվի կոմիտեի աշխատակիցներին կարելի է հանդիպել արդեն 12:50-ին իրենց նստավայրից երկու կանգառ հեռավորության վրա, իսկ աշխատանքային ժամի ավարտից 15 րոպե առաջ` քաղաքի մյուս ծայրում:

Նիկոլ Փաշինյանի ասած՝ հերոս-հարկատուներից նրանք բարձր աշխատավարձ են ստանում և պարգևավճար:

Այսքանը:

Այժմ հասկացա՞ք, թե ինչու է անգրագետ ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու դառնում:

Չեմ չափազանցնում, Լեզվի կոմիտեն պետության ամենակարևոր կառույցներից մեկն է: Այնտեղ պետք է նորմալ մարդիկ աշխատեն, իսկ «корейская мАрковь по-корейски» ուտողները պետք է գնան թոշակի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ․Գ․

Լեզվի կոմիտեն արագ հեռացրեց գրառմանս մեջ օգտագործված ակտիվ հղումը: Հեռացնել, հեռացնել և հեռացնել, որպեսզի ոչ ոք չտեսնի: Սա է կոմիտեի աշխատաոճը:

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ