«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեր մանկության տարիներին երկիրը երկիր էր, այլ տարբերակ չկար ու չէր կարող լինել

Մեր մանկության տարիներին երկիրը երկիր էր, այլ տարբերակ չկար ու չէր կարող լինել
23.06.2026 | 14:08

Մեր մանկության տարիներին իրար փրկող, իրար ազատող խաղեր էինք խաղում, մեր խաղերում ոչ մեկը չէր մտածում դիմացինին ոչնչացնելու մասին։

Մեր խաղերում թշնամիներ չկային, հակառակորդներ էին, որոնց վրա ինչքան էլ չարանայիր, ձեռքդ չէիր վերցնում ունեցածդ միակ զենքը` քարը: Քանի որ մեծերը մեզ ասել էին` քարի մեջ արյուն կա, ու մենք հավատացել էինք նրանց։

Մեր մանկության տարիներին թատրոնը միայն թատրոնում էր, հիմա ամեն քայլափոխի շոու սարքած թատրոն է, ցուցադրական կյանք ու կյանքի անվերջ ցուցադրություն։

Մեր մանկության տարիներին երկիրը երկիր էր, այլ տարբերակ չկար ու չէր կարող լինել:

Մեր մանկության տարիներին անընդհատ իրար սիրահարվող խաղեր էինք խաղում, դրա համար էլ մեր սերունդը այդպես էլ չհասկացավ, որ սերը սուտ է, փուչ Է ու դառը։ Դրա համար էլ մեր սերունդը մնաց անուղղելի սիրահարվող ու հավատացող սիրո անհաղթ ուժին:

-Ի՞նչ պատահեց:

-Սիրահարվեցի...

֊Ու՞մ...

֊Այգեպանին...

Մեր մանկության տարիներին ոչ մի արհեստական բանականություն մեզ չէր փրկում, ինքներս էինք անընդհատ մտածում ու գտնում խնդիրների տարբեր լուծումներ։ Մեր մանկության տարիները մեզ մտածել էին սովորեցնում։

Մեր մանկության տարիներին մենք ամեն օր իրար տեսնելիս չէինք համբուրում իրար` չըփ֊չըփ֊չըփ, բայց կարծեմ ահագին շատ էինք սիրում իրար: Որովհետև գուցե էլի անհաշտություն լիներ, բայց դա երբեք թշնամանքի չէր վերածվում մեր մեջ։

Մեր մանկության տարիներին մեր հայրերն ու մայրերը արևներ չունեին, ու մենք նրանց արևները ծամոնի պես բերաններս չէինք գցում ու տանջամահ անում րոպեն մեկ:

֊Հորս արև, մորս արև...

Մենք ուղղակի հավատում էինք մեր ընկերներին:

Հավատում էինք նույնիսկ նրանց հորինած ստերին, որովհետև ինքը մեր ընկերն էր, ու դա ահագին բան էր նշանակում։

Մենք շատ հաճախ էինք մեր թաղում «Յոթ քար» խաղում ու ամբողջ օրը պայքարում քարը քարի վրա դնելու համար:

Մենք քանդող֊ավերող խաղեր չունեինք առհասարակ...

Մենք հեռախոսներ չունեինք ու իրար կողքի նստած` չէինք մտնում հեռախոսների մեջ:

Իրար էինք անընդհատ փորփրում: Դրա համար լավ գիտեինք` ում մտքին ինչ կա։

Մեր մանկության տարիներին լույս չկար, բայց ի՞նչն էր էդքան լուսավորում մեզ, ինչի՞ էր խավարը էդքան լուսավոր...

Մեր մանկության տարիներին մեր տների ու թաղի մեծերը շատ հանգիստ կարող էին սաստել մեզ, որովհետև ասողին լսող կար։

Մեր մանկության տարիներին մենք ավելի միամիտ էինք ու հավատում էինք հեքիաթներին։

-Ու հավատում ենք մինչև հիմա...

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 302

Մեկնաբանություններ