Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.07.2026 | 00:14
Տե՛ր,
փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր:
Աստված մեր,
շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն:
Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից։
Եվ Քեզ վայել է փառք իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ