Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանի դուդուկի տակ պարելուց հրաժարվելը պատերազմ հրահրել չէ

Ադրբեջանի դուդուկի տակ պարելուց հրաժարվելը պատերազմ հրահրել չէ
20.11.2026 | 12:01

Եթե արժանապատվության համար խոսելն ու պայքարելը պատերազմ հրահրել է, ուրեմն պատերազմ են հրահրել Հայկ Նահապետը, Վարդան Մամիկոնյանը, Աշոտ Երկաթը, Զաքարե Զաքարյանը, Դավիթ Բեկը, Գարեգին Նժդեհը, Անդրանիկ Օզանյանը, Վազգեն Սարգսյանը…
Այս ի՞նչ անհեթեթություն է։
Ադրբեջանի դուդուկի տակ պարելուց հրաժարվելը պատերազմ հրահրել չէ։ Նրանք են եկել մեր հայրենիքը գրավելու։ Նրանք են մեզ մորթել։
Եթե ազգային արժանապատվության մասին խոսելը պատերազմ հրահրել է, ուրեմն՝ այո՛, ես պատերազմ հրահրող եմ։ Եթե Անկախության հռչակագիրը պաշտպանելը պատերազմ հրահրել է, ուրեմն՝ ես այդպիսին եմ։
Ի՞նչ է, քրիստոնյա լինելուց էլ հրաժարվե՞նք, որ պատերազմ չլինի։ Երևանն Էրիվա՞ն անվանենք, Հայաստանի Հանրապետությունը՝ Արևմտյան Ադրբեջա՞ն, միայն թե պատերազմ չլինի։
Ադրբեջանի պահանջներն ավարտվո՞ւմ են։ Վաղը կարող են նոր պահանջներ ներկայացնել։ Ասում էին՝ Արցախն է խնդիրը։ Արցախը հանձնվեց, հայաթափվեց, բայց Ալիևը դեռ պահանջներ ունի։
Եթե Փաշինյանի ասածով Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը Ղարաբաղն էր, ապա հիմա Ղարաբաղը հայկական վերահսկողության ներքո չէ։ Ինչո՞ւ է Ալիևը շարունակում պահանջներ ներկայացնել։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Մոսկվա․ հատված armrus.info լրատվականին տված հարցազրույցից
18.11.2026 թ․
Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ