ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սահմանադրության փոփոխության իրական թիրախը․ ինչո՞ւ է պետք պաշտպանել Ցեղասպանության ճանաչման հրամայականը

Սահմանադրության փոփոխության իրական թիրախը․ ինչո՞ւ է պետք պաշտպանել Ցեղասպանության ճանաչման հրամայականը
20.11.2026 | 12:41

Չափազանց կարևոր հարցի եմ անդրադառնում, խնդրում եմ ուշադիր կարդալ ու խորհել։
Ուրեմն, այսօր ժողվարչապետն իր պատմական առաջարկն արեց ընդդիմությանը։ Հայտարարեց, որ եթե Սահմանադրությունը մերժվի ժողովրդի կողմից, ինքը կհեռանա, եթե չմերժվի՝ նույնպես կհեռանա, ավելի ստույգ՝ հաջորդ ընտրություններին չի լինի ՔՊ վարչապետի թեկնածու։ Ասեմ, որ չի խաբում ժողվարչապետը․ նա իրոք հրաժարական կտա, ինչպես նախկինում արել է մի քանի անգամ, հետո արտահերթ ընտրությունները կկեղծի և կընտրվի վարչապետ՝ հիմնավորելով, որ ինքը չի կարող մերժել ժողովրդի ցանկությունը։
Ընդհանրապես, Հայաստանում կատարվողն արդեն զարմանք էլ չի առաջացնում։ Սրանց կյանքի գնով պետք է փոխել Սահմանադրությունը։ Բայց, ցավոք, քչերն են հասկանում, թե ինչն է այդ Սահմանադրության մեջ թուրքերի համար անընդունելի։ Ընդամենը մի բան կա այնտեղ, որը Բաքվում և Անկարայում ուզում են վերացնել։ Դա Ցեղասպանության միջազգային ճանաչման հրամայականն է, մնացածը՝ իբր տարածքային պահանջներ Ադրբեջանին և այլն, դատարկ խոսքեր են։ Թուրքերն ուզում են վերացնել Ցեղասպանությունը որպես պատմաքաղաքական խոշոր իրադարձություն և հայերի շատ հզոր աշխարհաքաղաքական ակտիվ՝ քողարկելով դա ինչ-որ այլ պահանջներով (զինանշան, Արարատ, տարածքային հավակնություններ և այլն), իսկ հայերը չեն հասկանում։ Մի քանի բառով բացատրեմ Ցեղասպանության արժեքը հայերի և վտանգը՝ թուրքերի համար։
20-րդ դարում ավանդույթ ձևավորվեց, որը գլոբալ աշխարհաքաղաքական գործոնի վերածվեց։ Դա ցեղասպանված ազգերի փոխհատուցումն է (կոմպենսացիան), որն աշխարհի երկրները պարտավորվում են վճարել։ Վճարումը տարբեր դրսևորումներ կարող է ունենալ՝ անկախ պետականություն, տարածքներ, դրամական փոխհատուցում և այլն։ Օրինակ՝ Իսրայելը Հոլոքոստի շնորհիվ անկախություն ստացավ, իսկ հետո՝ հաբռգելու և գլոբալ սիոնիստական նախագծի իրականացման իրավունք։ Ալժիրն այսօր պայքարում է իր գաղութացմանը ցեղասպանության կարգավիճակ հաղորդելու և Ֆրանսիայից հինգ տրիլիոն պոկելու համար (մեր մեջ ասած՝ այդ գաղութացումը ցեղասպանություն չէր, թեպետ զոհեր եղել են, բայց ոչ ազգություն, էթնիկ խումբ ոչնչացնելու և հայրենազրկելու նպատակով)։ Նման դեպքերն աշխարհում շատ են, անգամ Ռուանդայի սևամորթները շահեցին, և ՈՉ ԴԵԳԵՆԵՐԱՏ, ՀՈԳԵՊԵՍ ԱՌՈՂՋ ԱԶԳԵՐԸ ՓԱՅՓԱՅՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՕԲՅԵԿՏԻՎ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ հետագայում աշխարհաքաղաքական դիվիդենդներ ստանալու համար։
ՂԱՐԱԲԱՂԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆՆ ԷՐ, ՈՐ ՀԱՅԵՐԸ ԿՍՏԱՆԱՅԻՆ ՈՐՊԵՍ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ միջազգային հանրության կողմից, դրա համար ընդամենը ժամանակ էր պետք։ Բայց բազմավեկտոր իշխանությունը գրանտակեր գործակալները տապալեցին։ Հավանաբար, հայերը հոգեպես առողջ և ոչ դեգեներատ ազգ չեն․ հայերի քաղաքական էլիտաները միշտ տառապել են արևմտականությամբ և, հետևաբար, Արևմուտքի կամքով ու շահերով են առաջնորդվել։ Իսկ քանի որ Թուրքիան անգլոսաքսերի գլխավորած Արևմուտքի ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՆ Է, ընդ որում՝ շատ հավատարիմ, դարեր շարունակ արևմտյան խոյի (տառանի) դեր կատարող (մասնավորապես՝ Ռուսաստանի դեմ), և Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հղի է ծանր հետևանքներով, ուրեմն Հայոց ցեղասպանությունը պետք է վերանա, պետք է մոռացվի որպես պատմական օբյեկտիվ և աշխարհաքաղաքական իրականություն։ Իսկ դա պետք է արվի հայերի, ավելի ստույգ՝ հայ արևմտական իշխանության կողմից, որն այսօր ոչ այլ ինչ է, եթե ոչ թուրք-արևմտյան շահերը սպասարկող բրիտանա-ամերիկյան գործակալական ցանց։
Նիկոլ Փաշինյանին հեչ դժվար չի լինի հայրենի նախրի գլուխը մտցնել, որ Ցեղասպանությունը մեզ վնաս է, խանգարում է «առևտուր» անել հարևանների հետ, խոչընդոտում է խաղաղության կայացմանը և այլն, և այլն։ Դե, հոգով առևտրական («торгаш») հայ նախիրն էլ կողջունի․ ի վերջո, չուլուփալաս կամ ծիրան-միրան ծախելն է նրա համար առաջնային, դա է ապահովում և որոշում կեցությունը։ Նշանակում է՝ հայրենի նախրի հետ Ցեղասպանության վաճառքի հարցում ժողվարչապետը խնդիր չի ունենա։
Մնում են նորմալ հայերը և նրանց շահերը ներկայացնող ընդդիմությունը։ Այս առիթով՝ մի քանի նկատառում։
Նախ՝ չկա ընդդիմության շարքերում Սահմանադրության փոփոխության իրական պատճառի գիտակցումը։ Ասում են, թե բա՝ չի լինելու ալիևյան սահմանադրություն և այլն։ Երկրորդ, և դա է կարևորը՝ չկա գիտակցումն այն բանի, թե ինչ կտա Ցեղասպանության միջազգային ճանաչումը հայերին և ինչից կզրկի թուրքերին, այսինքն՝ ինչպես կշահենք մենք և ինչպես կտուժեն թշնամիները։ Եվ երրորդ՝ ընդդիմության շարքերում չի գիտակցվում, որ նրանք ի զորու չեն կանխել նոր Սահմանադրության ընդունումը․ լավագույն դեպքում նրանք կկարողանան տապալել այն խորհրդարանում, բայց երբ գործը հասնի հանրաքվեի ինչ-որ ճանապարհով (ասենք՝ նոր ընտրություններ), և այն կեղծվի ամենաբռնի, լկտի ձևով, Թրամփն էլ Ուրսուլայի ու Մակրոնի հետ ողջունի ու շնորհավորի, ընդդիմությունը կանի այն, ինչ արեց 2026-ի հունիսյան ընտրություններից հետո, այն է՝ անճարությունից կսսկվի ու կգնա տուն։
Մի խոսքով՝ փրկություն չկա Արևմուտքից և նրա կործանարար ծրագրերից։ Քանի որ ընդդիմությունն էլ է բազմավեկտոր, իսկ Արևմուտքն ընդդիմության համար առնվազն խոր ակնածանքի (պիետետի) օբյեկտ է, եթե ոչ սրբավայր, նշանակում է՝ կործանված է հայ ժողովուրդը, վերանում է Հայաստանը։ Շատ մոտ ապագայում Ալիև էֆենդին այլ պահանջներ կներկայացնի, որոնք ժողվարչապետը կընդունի՝ հանրությանն ու ընդդիմությանը սարսափեցնելով «Բայրաքթարներով»։ Իհարկե, խաղաղությունն ու թուրքերի հետ առևտուրն ավելի կարևոր են, քան Սյունիքն ու Սևանը։ Դե, Սյունիքի եղած-չեղածը մի քանի անմարդաբնակ ժայռ չէ՞, Սևանը մի քանի դույլ (վեդրո) ջուր չէ՞, բա դրանց համար արժե՞ զոհվել, բա մարդկային կյանքն ավելի մեծ արժեք չէ՞։ Մանավանդ որ գործն Ալիևի պահանջներին էլ չի հասնի՝ ամերիկյան վերադասն արդեն հոգացել է թե՛ Սյունիքի, թե՛ Սևանի ու Վայոց ձորի օտարման մասին, որպեսզի թուրք-հայկական եղբայրությունը հանկարծ փորձությունների չենթարկվի։ Իսկ ընդդիմության կողմից չլսեցինք այս ամենի մասին գեթ մեկ դատապարտող խոսք, մասնավորապես՝ TRIPP-ի հասցեին…
Հորդորս հետևյալն է․ եթե մնացել են սույն երկրում նորմալ մարդիկ, թող տեր կանգնեն իրենց Ցեղասպանության պաշտպանությանն ու պահպանությանը․ դա է հայերի ամենահզոր զենքն ու թանկարժեք ակտիվը, որը կօգնի հայերին գոյատևել և արժանապատիվ ապրել այս բարդ աշխարհում։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ