Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էդքան հավաքական մրոտած խզբզանքը գրել եք ու մի անգամ չեք օգտագործել «հայրենիք», «ազգ», «համազգային» տերմինները

Էդքան հավաքական մրոտած խզբզանքը գրել եք ու մի անգամ չեք օգտագործել «հայրենիք», «ազգ», «համազգային» տերմինները
24.11.2026 | 13:11


Եվ ուրեմն… Նիկոլական ողջ թիմը՝ այդ թվում անձամբ ինքը, տևական ժամանակ մի թեզ են շահարկում, թե՝ «ընդդիմադիրներն արհեստականորեն խոսում ու քննադատում են Սահմանադրության տեքստը, այնինչ դա չեն կարդացել։ Լավ, եթե չեք կարդացել, ինչի՞ հետ համաձայն չեք ու ինչի՞ն եք դեմ»։ Հետո էլ հավելում, բա՝ «սպասեք, հրապարակենք, նոր կարծիք ասեք»:
Հիմա ասեմ՝ ինչին եմ դեմ։ Դեմ եմ, որ ՀՀ մայր օրենքում ոչ մի տառ գրված չէ Ցեղասպանության մասին, հասկանո՞ւմ եք՝ մեր ամբողջ պատմական ողբերգությունը դատապարտող ոչ մի վանկ էս անհայրենիքները չեն գրել՝ ապացուցելով, որ թքած ունեն, մենակ, թե թուրքը չնեղանա, աղան կբարկանա՝ սիրուն չի լինի: , զրո ակնարկ ապագայի նպատակների ու երազանքների մասին։ Դեմ եմ, որ Հայաստանում մեկ տարի ապրած այլազգին որոշի այս ազգի ճակատագիրը և մասնակցի ընտրություններին։
Նիկոլ, սա մանկուրտացման Սահմանադրություն է։ Դու այս փաթեթով մեզ բոլորիս, ու առաջին հերթին՝ գալիք սերնդին, դարձնում ես հիշողությունից զուրկ մի զանգված, որպեսզի քո թաքուն երազանքները, որոնք քո առաջ դրել են դրսի տերերդ, գեղեցիկ փաթեթավորմամբ կյանքի կոչես։
Դեմ եմ, այն լղոզված դրույթին, որ «կուսակցությունը, որը ստացել է օտարերկրյա ֆինանսավորում, կկասեցվի», կյանքի կոչվի, քանի որ դու այս դրույթով կարող ես քո քմահաճույքով ինչ ուզես՝ անես Դեմ եմ, որ քո գրպանում ծվարած դատավորներին WhatsApp-ով հանձնարարություն տաս ու լիքը հայրենասեր ու հայրենատեր մարդկանց զրկես ՀՀ քաղաքացիությունից։ Ու նմանօրինակ բազմաթիվ այլ հակազգային ու հակահայկական դրույթների համար եմ դեմ քո ալիևյան այդ բարաթին։
Ի վերջո, այս Սահմանադրության նախագծով Նիկոլը փորձում է իրավական տեսք տալ մի քաղաքական ծրագրի, որի նպատակը հայ ժողովրդի պատմական հիշողությունից, ազգային ինքնությունից և պետականության հիմնարար պատկերացումներից հրաժարումն է։ Նա ուզում է, որ վաղվա Հայաստանը չունենա անցյալի հետ կապ, ազգային նպատակներ և սեփական ճակատագիրը որոշելու կամք։ Իսկ այս ամենը փաթեթավորել են Սահմանադրության անվան տակ և փորձում են պարտադրել ժողովրդին։

Արմեն Հովասափյան
Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ