1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում Գերմանիայի և ՍՍՀՄ արտաքին գործերի նախարարներ Իոահիմ ֆոն Ռիբենտրոպը և Վյաչեսլավ Մոլոտովը ստորագրեցին միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր։ Երկու տարի հետո Գերմանիան հարձակվեց ՍՍՀՄ-ի վրա։
Սա ֆեյսբուքյան ընթերցողներին ամենահայտնի փաստերից մեկն է, որը ցույց է տալիս, որ ոչ մի ստորագրված թուղթ հավերժ չէ և անկարող է խաղաղություն ապահովել հակամարտող կողմերի միջև։ Պատմությանը նման բազմաթիվ օրինակներ են հայտնի։
Նիկոլը հայտարարում է, թե ՀՀ նոր Սահմանադրության ընդունումը հաստատ երաշխիքներ է տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար։
Հիմա մի հարց եմ ուզում տալ․ Նիկոլին հավատա՞լ, թե՞ պատմությանը։ Այս պայմաններում, որում հայտնվել է Հայաստանը, ոչ ոք չի կարող խաղաղության հստակ երաշխիքներ տալ։ Ուստի Նիկոլի այն պնդումը, թե Նոր Սահմանադրությունը խաղաղություն է բերելու Հայաստանին՝ ՍԻՆ է։
Նիկոլը այս նախագիծը ներկայացնում է ոչ միայն Ադրբեջանին իր նվիրվածության հավաստիացումը ապացուցելու համար։ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ստեղծվելու է բռնատիրական հասարակություն, որտեղ վարչապետին տրվելու են բացարձակապես անսահմանափակ իրավունքներ՝ երկրի ներքին և արտաքին կյանքի վրա սեփական կամքով ազդեցություն ունենալու համար։
Պավել Նազարյան