Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Խուճապն ավելի մահաբեր է, քան թշնամու գնդակը

Խուճապն ավելի մահաբեր է, քան թշնամու գնդակը
02.04.2025 | 07:29

Հազար անգամ ասել եմ, չեմ ալարի ու նորից կասեմ՝ պատերազմից վախենալ պետք չէ, պատերազմին պատրաստ չլինելուց պետք է վախենալ։ Վերջին օրերին նկատում եմ, որ որոշ ուռա-հայրենասերներ սկսել են հնարավոր պատերազմի մասին գուժել։ Պատերազմը երբեք չի ավարտվել, պարզապես ակտիվ փուլն է ավարտվել, կարող է նորից վերսկսվել ավելի ակտիվ, ավելի պասիվ, բայց պատերազմը չի ավարտվել։ Երբ միմյանց դեմ զինված կանգնած են, ուրեմն պատերազմ է։ Իսկ ակտիվ գործողությունների հնարավոր վերսկսումը պետք է ոչ թե պատճառ դառնա, այլ հնարավորություն ստեղծի։ Կլինե՞ն ակտիվ ռազմական գործողություններ՝ չի բացառվում․․․ Դե, ուրեմն պատրաստվենք, պատրաստ լինենք բոլոր ճակատներում՝ առաջին գծից սկսած, խորը թիկունքում քաղաքացիական պաշտպանությունով վերջացրած․․․ Սա չի նշանակում, որ մեկ ժամից կռիվ է, ու պետք է խուճապի մտանվել։ Խուճապն ավելի մահաբեր է, քան թշնամու գնդակը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 8315

Մեկնաբանություններ